News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արգենտինուհի Ադրիանա Վիլյառեալը Բուենոս Այրեսից տեղափոխվել է ապրելու գերեզմանոց, որտեղ թաղված է ամուսինը:

43-ամյա կինն ամուսնու դամբարանը վերածել է հարմարավետ բնակավայրի: Ամուսինն ինքնասպանություն էր գործել 2010 թվականին` 28 տարեկան հասակում: Կինը գերեզման է տեղափոխել բնակվելու համար անհրաժեշտ կահույքը, տաքացուցիչը եւ անգամ ինտերնետին միանալու հնարավորություն ստեղծել, հաղորդում է Life News-ը:

Ոստիկանները, ովքեր եկել են տեսնելու, թե ով է տեղավորվել գերեզմանոցում, կնոջ նոր կեցավայրը հարմարավետ են համարել. «Ինչպես հարմարավետ հյուրաոցում, մյաին գերեզմանը կենտրոնում»:

Հատկանշական է, որ գերեզմանոց այցելող մարդիկ բողոքել են, որ գերեզմանոցում շատ բարձր երաժշտություն է հնչում, որը տարածվում է Ադրիանայի նոր «տնից»:

Իր գործողությունները կինը բացատրել է ամուսնու հանդեպ չմարող սիրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ