News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրաքը վախենում է, որ սիրիական հակամարտության հետեւանքները բացասաբար կազդեն երկրի եւ տարածաշրջանի պետությունների վրա: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարին` Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Իրաքը լիովին իր վրա զգում է Սիրիայում կատարվող իրադարձությունների ազդեցությունը: Մենք մերձավոր հարեւան ենք եւ վախենում ենք, որ ներկայիս իրավիճակի կործանարար հետեւանքները կազդեն նաեւ Իրաքի վրա»,- նշել է նա:

Ռուսաստանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղ ծրագիրը Սիրիայի ժողովրդավարական զարգացման հնարավորություն է տալիս, եւ այդ հնարավորությունը պետք չէ բաց թողնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ