News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 15 -ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:

ԼՂՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին հրավիրված եւ մասնակցում էին ԼՂՀ նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիներ, նրանց լիազոր ներկայացուցիչներ, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիներին որպես նախագահի թեկնածու գրանցելու մասին հարցը:

Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիների կողմից ներկայացրած փաստաթղթերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուներ գրանցել .

Վիտալի Միխայիլի Բալասանյանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական.

Վալերի Սերգեյի Խաչատրյանին` թոշակառու, անկուսակցական .

Բակո Սահակի Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ, անկուսակցական.

Արկադի Իվանի Սողոմոնյանին` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական:

Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանը ներկաներին ի գիտություն հայտնել է նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացիկ աշխատանքների մասին:

Նրա ներկայացմամբ օրենքով սահմանված ժամկետում կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:

Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ