News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին նախ եւ առաջ հետաքրքրում է, թե ինչու են Վարդան Օսկանյանի հետ կապված հարցը հայոց պատմություն դարձրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով, իրենք հասկանում են, որ այս իշխանության ժամանակ հնարավոր է ցանկացած մարդու «գլխին սարքել», բայց Վարդան Օսկանյանն, ըստ նրա, այն մարդն է, ով 14 տարի ռեժիմի մեջ եղել է եւ իշխանությունների կողմից վարվող գործընթացների անմիջական մասնակից, նաեւ ավելի քան 100 քաղբանտարկյալների հիմնական կնքահայրերից մեկը:

«Իրենք իրենց շահերից ելնելով ինչ-որ գործընթաց են սկսել: Քաղաքական ենթատեքստ ես չեմ տեսնում, այլ տեսնում եմ հիմնականում մաֆիայի գործող կանոններ: Ինքը եղել է կլանի, մաֆիայի մեջ եւ սկսել է նրանց դեմ խոսել, որի համար հիմա պատժում են: Սա քաղաքականության հետ ինչ կապ ունի: Եթե ընտրություններն անցկացրեցին բորսայի հայտարարված մրցույթով, աճուրդով ԱԺ ձեւավորեցին, ինչ քաղաքականություն: Հայաստանում քաղաքական մարմին կա՞, որ քաղաքական գնահատական տաս»,- նկատեց Պետրոս Մակեյանը:

Նա միաժամանակ բացառեց, որ ՀԱԿ-ն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի:

Ինչ վերաբերում ՀԱԿ-ի ներսում Վարդան Օսկանյանի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություններին, Պետրոս Մակեյանն ասաց. «Մարդիկ, ովքեր ինչ-ինչ դրդապատճառներով կամ հրահանգներով պաշտպանում են Վարդան Օսկանյանին, նրանք երեւի Վարդան Օսկանյանի մարտիմեկյան սեւ շերտի մեջ չեն ընկել: Սովորաբար ասում են ժողովրդի հիշողությունը կարճ չի, բայց պարզվում է անհատ մարդկանց հիշողությունը ինչ որ իրավիճակից կամ շահերից դրդված կարճանում է: Ես բանտում նստած հետեւում էի լրատվամիջոցներին եւ տեսնում էի, թե փրփուրը բերանին ինչպես էր Վարդան Օսկանյանն արտաքին աշխարհին ապացուցում, որ նրանք ովքեր հայտնվել են բանտերում կամ գնդակահարվել են, մեղավորներն են: Օսկանյանն արտաքին աշխարհում ներկայանում էր որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան: Հիմա, եթե որոշ մարդիկ այդ բանը մոռացել են, ես հիշեցնում եմ, որ այդ մարդը դա է եղել»:

Մակեյանը նաեւ պնդեց, որ ընտրությունների շրջանում ՀԱԿ-ի` ԲՀԿ-ի հետ համագործակցությունից շահեց միայն ԲՀԿ-ն: «ՀԱԿ-ը ԲՀԿ-ին հովանավորեց, որ ԲՀԿ-ն դարձավ ԲՀԿ: ՀԱԿ-ի հոկտեմբերյան հանրահավաքներից հետո ԲՀԿ-ն դարձավ քաղաքական ուժ: Դրա հովանավորը եղել է ՀԱԿ-ը: Եվ Կոնգրեսի ձայների մեծ մասը հոսել են դեպի ԲՀԿ»,- ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ