News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 15-ին, հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:

Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է բարձրագույն կրթության դերը մեր հանրապետության կյանքում եւ ընդգծել, որ մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պետք է ունենան առանցքային դերակատարություն:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկրի ղեկավարի կողմից լավագույն շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը  տեղի է ունենում առաջին անգամ, բայց կլինի շարունակական եւ կդառնա բարի ավանդույթ:

Արարողությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ