News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում Դերսիմի կոտորածներն ուսումնասիրող հանձնաժողովը լսել է Դերսիմի կոտորածներից փրկված 80-ամյա հայուհի Ֆաթմա Յավուզին:

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Դերսիմի կոտորածների ժամանակ 5 տարեկան եղած Ֆաթմա Յավուզը նշել է, թե 1995-ին է իմացել, որ ինքը հայ է, իսկ 2 տարի առաջ էլ իմացել իր հայկական անուն ազգանունը՝ Ասըլհան Քիրեմիթչյան: Հայուհին պատմել է, որ կոտորածի ժամանակ զինվորականները իր ծնողներին եւ գյուղի մյուս բնակիչներին շարքով կանգնեցրել էին գետի մոտ, նրանց սպանել եւ նետել գետը:

«Ինձ էլ հանձնեցին թուրք մահմեդական ընտանիքներին, որտեղ ես մշտապես տանջանքների եւ կտտանքների եմ ենթարկվել: «Խորթ մայրերիցս մեկը մահակով ձեռքերիս այնքան էր հարվածել, որ մատներս կոտրատված են: 13 տարեկանում ինձ ամուսնացրեցին 35 տարեկան մեկի հետ։ Տանջանքներով, տառապանքներով կյանք եմ անցկացրել»,-նշել է հայուհին՝ շեշտելով, որ պահանջում է իր իրավունքները:

Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ