News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանը ծրագրում է տիեզերք կին-տիեզերագնացի ուղարկել: Ռազմական ավիացիայի մայոր Լյու Յանը տիեզերք կմեկնի «Շենչժոու-9» տիեզերանավով, որի մեկնարկը կկայանա հունիսի 16-ին:

Հեբեյ նահանգի 34-ամյա Լյու Յանը տիեզերքում կանցկացնի 10 օր իր երկու գործընկերների հետ: Թռիչքի ընթացքում նրանք զբաղվելու են «Տյանգուն» կայանի կենապահովման համակարգերով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եթե մեկնարկը հաջող լինի, Չինաստանը կդառնա աշխարհի երրորդ պետությունը ԽՍՀՄ-ից եւ ԱՄՆ-ից հետո, որ ինքնուրույն կին տիեզերագնաց է ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ