News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանից, այսօր` հունիսի 15-ին 3-րդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

Մամմադբաղիր Թալիբօղլին հայ-ադրբեջանական շփման գիծն անցել եւ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին էր հանձնվել 2012թ. հունվարի 23-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանական բանակի առաջին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, 22-ամյա սերժանտ Ախունդզադեն ինքն էր այս տարվա հունվարի 23-ին գերի հանձնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքապահներին` Ադրբեջանի եւ ԼՂՀ զորքերի շփման գծի հյուսիս-արեւմտյան հատվածում, Վերին Չայլուի մոտ: Ախունդզադեն սահմանը հատելուց հետո բազմիցս հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ հայրենիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ