News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը բացարձակ անհրաժեշտ է համարում Իրանի մասնակցությունը Սիրիայի հարցով խորհրդաժողովին: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` իր իրաքցի գործընկեր Հոշիյար Զիբարիի հետ բանակցությունների արդյունքում: Իրաքի ԱԳ նախարարը եւս կարծում է, որ Սիրիայի հարցով միջազգային հանդիպումներն առանց Իրանի անթույլատրելի են:

Լավրովի խոսքով, Մոսկվայի համար Սիրիայի վերաբերյալ միջազգային հանդիպումներ կազմակերպելու մեջ կան մի քանի սկզբունքային պահեր: Դրանցից մեկը մասնակիցների կազմն է: Նա նշել է, թե մասնակիցների մեջ պետք է լինեն ՄԱԿ ԱԽ անդամները, բոլոր հարեւանները` Իրաք, Թուրքիա, Հորդանան, Լիբանան, նաեւ տարածաշրջանի առաջատար երկրները` Սաուդյան Արաբիա, Քաթար, Իրան, եւ Արաբական երկրների լիգան ու Եվրամիությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը նշել էր, թե Սիրիայի հարցով խորհրդաժողովը կայանալու է հունիսի 30-ին, Ժնեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ