News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի սենատոր-Կլամարի քաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախը հունիսի 13-ին Սենատում ընդունել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանին: Այդ մասին սենատորը հաղորդել է իր կայքում:

Ֆիլիպ Կալտենբախը կրկնել է իր հավատարմությունը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ժխտումից զերծ պահելու գործին:

«Այդ ցանկությունը, որ կիսում է նաեւ հանրապետության նոր նախագահը, շուտով արտացոլվելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ներկայացմամբ»,- հավաստել է սենատորը:

Խոսելով միջխորհրդարանական կապերի մասին` Կալտենբախն ասել է. «Իմ գործընկերների հետ, որ բարեկամության խմբի անդամներ են, հաճույքով կընդունեմ նոյեմբերին Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ