News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը, ում այսօր` հունիսի 15-ին, կանչել են Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության, հրաժարվել է ցուցմունք տալուց:

Սալբի Ղազարյանն ասել է, որ թեեւ ինքը հրավիրվել է որպես վկա, բայց փաստացի կասկածյալի կարգավիճակում է: Օրեր առաջ, նույն պատճառաբանությամբ ցուցմունք տալուց հրաժարվել էր նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Սիվիլիթաս» հիմնադրամը մեղադրվում է փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։

Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ