News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը «Ազատության նավատորմի» կազմակերպիչ I.H.H. Humanitarian Relief Foundation թուրքական հասարակական կազմակերպության ղեկավար Բյուլենթ Յըլդըրըմին կասկածել է  «Ալ Կաիդայի» գրոհայիններին ֆինանսավորելու մեջ:

Յըլդըրըմը, ինչպես թուրքական լրատվամիջոցներին վկայակոչելով հայտնում է «gazeta.ru»-ն,  կարող էր օգտագործել Humanitarian Relief Foundation-ը «Ալ-Կաիդայի» ֆինանսավորելու համար: Հետաքննությունն սկսվել է թուրքական երկու քաղաքներում` Ստամբուլում եւ Դիարբեքիրում: 

Humanitarian Relief Foundation-ն եղել է  «Ազատության նավատորմի» կազմակերպիչներից մեկը: Դա 700 ակտիվիստներից բաղկացած նավերի խումբ էր, որը 2010 թվականի մայիսի վերջին փորձել էր անցնել Գազայի հատվածի ծովային շրջափակումը: Այն ժամանակ իսրայելական ռազմածովային ուժերը խանգարել էին նավերին, ակտիվիստները նրանց ընդդիմացել էին, բախման հետեւանքով զոհվել էին Թուրքիայի քաղաքացիներ: 

2011 թվականի սեպտեմբերի սկզբին հրապարակվել էր ՄԱԿ-ի զեկույցը «Ազատության նավատորմի» զավթման մասին, որտեղ բարձրացվել էին նավատորմի կազմակերպիչների վարքի, պահվածքի եւ նպատակների վերաբերյալ հարցեր, այդ թվում`  Humanitarian Relief Foundation-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ