News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում իրադարձությունների զարգացման ամենաբացասական տարբերակը արմատական ընդդիմության իշխանության գալն է:

Այսօր` հունիսի 15-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ են հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանն ու իսլամագետ Սարգիս Գրիգորյանը:

Վ. Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ արմատական իսլամիստների իշխանության գալը, մեղմ ասած, վատ տարբերակ կլիներ տեղի հայ համայնքի համար:

«Սիրիայի հասարակությունը պետք է գիտակցի, որ արմատական իսլամիստների իշխանության գալը բացասաբար կանդրադառնա երկրի առաջընթացի, նրա հետագա զարգացման վրա»,-նշել է նա:

Արմեն Պետրոսյանն էլ ասել է, որ Սիրիայի ընդդիմության բացասական վերաբերմունքը հայերի նկատմամբ թաքնված է ոչ թե ազգային պատկանելիության, այլ ընդդիմության` բոլորի հանդեպ ունեցած տոտալ ատելության մեջ, ովքեր իրենց չեն աջակցում: «Հայ համայնքի հասցեին սպառնալիքներ իսկապես կան, բայց գործողություններ, բարեբախտաբար, չեն կատարվում»,-ասել է Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ