News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» /ԲՀՀ-Հայաստան/ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ այս տարվա  փետրվարի 6-ից սկսած իրականացրել է հայկական 10 առցանց լրատվամիջոցների կողմից 2012թ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում: Այսօր` հունիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ԼՀԱ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը ներկայացրեց մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի (ապրիլի 8-մայիս 4),  լռության օրվա (մայիսի 5-ը), ընտրությունների օրվա (մայիսի 6)  եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ (ապրիլի 8-ից մայիսի 20-ը):

Մշտադիտարկումն իրականացվել է Հայաստանի 10 առցանց լրատվամիջոցներում: Դրանք են`1in.am, 7or.am, A1plus.am, Azatutyun.am, Civilnet.tv(.am), Lragir.am, NEWS.am, Tert.am, PanArmenian.Net, Panorama.am: Կայքերի ընտրությունը, նրա փոխանցմամբ, կատարվել է Circle.am վարկանիշային համակարգի տվյալների եւ մեդիա էքսպերտների շրջանում կատարված հարցման արդյունքում:

Ընդհանուր առմամբ, 10 առցանց կայքերում 2012թ. ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 20-ը արձանագրվել եւ մշտադիտարկվել է 8,156 հրապարակում, որտեղ կուսակցություններն հիշատակվել են 18,288 անգամ: Ընդ որում, քարոզարշավի ավարտից հետո, մայիսի 5-ից մինչեւ մայիսի 20-ը ներառյալ, եղել է ընդամենը 2,787 հրապարակում, եւ համապատասխանաբար 6,902 անդրադարձ կուսակցություններին/դաշինքին:

Բոլոր 10 կայքերի քանակական ցուցանիշների տեսանկյունից անդրադարձների ընդհանուր քանակով առաջատար եռյակում են ՀՀԿ­ն, ՀԱԿ­ը եւ ԲՀԿ­ն: Օրինակ` NEWS.am-­ի դրական անդրադարձների մեծ մասը ՀՅԴ-­ին եւ «Ժառանգությանն» են պատկանում, բացասական` ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին:

Հուլիսի 5-ին` «Լռության օրը», մշտադիտարկված կայքերում արձանագրվել է 88 հրապարակում, որոնցում պարունակվել է 152 անդրադարձ կուսակցությունններին/դաշինքին: Մյուս կուսակցություններից շատ անդրադարձները վերաբերել են ՀՀԿ­ին` 74 անգամ, ԲՀԿ­ին`28, ՀՅԴ­ին 25 անգամ:

Իսկ մայիսի  6-ին` ընտրությունների օրը, NEWS.am-­ի 145 հրապարակումներից 119­ը չեզոք են եղել, 25` բացասական (ՀՀԿ` 10, ԲՀԿ` 9, ՕԵԿ` 2, ՀՅԴ` 2, ՀԱԿ եւ  Ժառանգություն` 1­ական), 1­ը` դրական (Ժառանգություն):

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ