News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Լայմ Թեք» ընկերությունը 2008 թ. Հայաստանում արտադրում է սենսորային էկրանով տերմինալներ, որոնք նախատեսված են բիզնեսի տարբեր ճյուղեր ավտոմատացնելու համար: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Լայմ Թեթ» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյան: Ընկերությունն իր արտադրանքները ներկայացրել է նաեւ «Դիջիթեք բիզնես ֆորում»-ին:

Հիմնական արտադրանքը սպասարկման սրահներում հերթերի կառավարման համակարգն է: Նման համակարգեր ներկայում տեղադրված են հեռահաղորդակցական ընկերություններում, բանկերում, որտեղ օրվա որոշակի ժամերի հաճախորդների մեծ հոսքեր են լինում:

Ըստ Գ. Սաֆարյանի` եւ ծրագրային ապահովումը, եւ տերմինալը ամբողջությամբ արտադրվում է Հայաստանում: Ընկերությունը ներկայում աշխատանքներ է իրականացնում դրսի շուկաներում ներկայությունն ապահովելու համար, քանի որ արտասահմանյան նմանատիպ արտադրանքներից տարբերվում է ավելի բարձր ծրագրային ապահովմամբ, ինչպես նաեւ` ավելի մրցունակ գներով: Կան ծրագրային լուծումներ, որոնք առաջինը ստեղծվել են հենց հայկական ընկերությունում:

Գ. Սաֆարյանի խոսքով` արտասահմանյան ընկերությունները առավելություն ունեն շուկայում ներկայացվածության, շուկայի չափերի, արտադրության ծավալների առումով: Մասնավորապես` տերմինալներն արտադրում են հոսքային գծերի վրա, այնինչ հայկական ընկերությունը, շուկայի փոքր ծավալների պատճառով, դեռեւս կիրառում է ոչ հոսքագծային տեխնոլոգիաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ