News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր` հունիսի 15-ին կազմել է 414.82 դրամ: Երեկվա համեմատ դոլարը բարձրացել է 0.09%-ով կամ 0.36 կետով: Նախորդ օրերի տատանումների համեմատ սա կարելի է կայունություն համարել, սակայն բորսայական նստաշրջանի վերջում դոլարը սկսել է կտրուկ թանկանալ, ու միայն նստաշրջանի փակման շնորհիվ չի հասցրել գրանցել հերթական կտրուկ տատանումը:

Առեւտրային նստաշրջանը բորսայում սկսվել է 1դոլար/414 դրամ փոխարժեքից, փակվել 1դոլար/415.25դրամ փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 3.15 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է առավելագույնը 414.5 դրամ, սակայն բանկերի մեծ մասը նախընտրում են 1դոլար/414 դրամ փոխարժեքը: Դոլար կարելի է գնել 416 կամ 417 դրամով:

Միջազգային Forex շուկայում եվրո/դոլար հարաբերակցությունը համեմատաբար կայուն է` 1եվրոն արժե 1.2632 դոլար, ու երեկվա համեմատ էական փոփոխություններ չկան: Սակայն  շարունակվում է ռուբլու թանկացումը եւ եվրոյի, եւ դոլարի նկատմամբ, ընդ որում` դոլարի նկատմամբ ավելի մեծ տեմպերով: Այսօր Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարն արժեցել է 32.3945 ռուբլի, ինչը  18.21 կոպեկով զիջում է երեկվա մակարդակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ