News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթովպիայում նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրում անօրինական է համարվում Skype-ի, Google Talk-ի եւ այլ VoIP-ցանցերի օգտագործումը:

Այս կանոնը խախտողներին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Օրենքն աֆրիկյան պետության իշխանությունների կողմից ընդունվել էր դեռեւս նախորդ ամիս, սակայն մինչ այս անհայտ էր Եթովպիայի սահմաններից դուրս, հայտնում է   CNews-ը:

VoIP-ցանցերի կիրառման արգելքը մտցվել է «ազգային անվտանգության խախտման նկատառումներից ելնելով», ինչպես նաեւ հեռահաղորդակցման ոլորտում պետական մենաշնորհի պաշտպանության  առումով: Բացի դրանից,  օրենքը նաեւ արգելում է  «ձայնա- եւ տեսաթրաֆիքի փոխանցումը սոցիալական լրատվամիջոցներով»:

Այժմ Եթովպիայում գործում է միայն մեկ համացանցային փրովայդեր` պետական  Ethio Telecom-ը, որն ակտիվորեն զտում է  քաղաքացիների իրավունքը համացանց` արգելափակելով որոշ լրատվամիջոցների պաշտոնական կայքերը, տեղական իշխանություններին ընդդիմադիր բլոգները եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ