News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելն ամեն կերպ փորձում է մեծացնել իր ներկայությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանում քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Իսրայելի միջնորդական դերի մասին հայտարարությունները:

Քաղաքագետի կարծիքով, Իսրայելի գործողություններում  որոշակի ռազմավարական գիծ է նկատվում, որպեսզի հարեւանների հետ խնդիրների դեպքում ապահովի թիկունքը եւ ուղերձ հղի աշխարհաքաղաքական հակառակորդներին, այդ թվում` Իրանին: Դրանով է պայմանավորված Ադրբեջանում Իսրայելի ակտիվության աճը: Միաժամանակ Իսրայելը որոշակի ակտիվություն է դրսեւորում  նաեւ հայկական ուղղությամբ, նշեց Արեշեւը` հիշեցնելով Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի  վերաբերյալ քննարկումների մասին:

Միաժամանակ, ըստ քաղաքագետի, Իսրայելի ջանքերը հազիվ թե հաջող լինեն: «Իսրայելի նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ` պետք է նշել, որ դա ինքնուրույն պետություն չէ, այն ԱՄՆ ուղեծրում է»,-արձանագրեց փորձագետը` ավելացնելով, որ քիչ հավանական է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Իսրայելի` որպես միջնորդ հանդես գալը:

Vesti.az-ի հետ հարցազրույցում «Կադիմա» կուսակցությունից պատգամավոր Ռոբերտ Թիվյաեւը պատասխանելով, թե «կարո՞ղ է Իսրայելը, հաշվի առնելով նրա հեղինակությունն աշխարհում, միանալ ղարաբաղյան հակամարտության կագավորման բանակցային գործընթացին» հարցին, ասել էր. «Կարծում եմ` Իսրայելը կարող է որպես միջնորդ հանդես գալ: Հաշվի առնելով փաստը, որ մեր երկրների միւջեւ բավականաչափ վստահելի հարաբերություններ կան, արժե, որ Իսրայելը որպես միջնորդ հանդես գա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ