News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեւանա լճից ջրի բացթողման օրենքով սահմանված չափաքանակն ավելացնելու ՀՀ կառավարության մտադրության հետ կապված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշել է դուրս գալ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»:

Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես ուզում եմ ապրել, որ Սեւանի թերակղզին կղզի տեսնեմ: Ովքեր ուզում են ապրել եւ Սեւանի թերակղզին միշտ թերակղզի տեսնել, թող հասկանան, որ, ըստ իս, դա առնվազն բարբարոսություն է»: Ակադեմիկոս Համբարձումյանը խնդրում իրեն հանել փորձագիտական հանձնաժողովի կազմից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հավանության արժանացրեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց համաձայն` լճից ջրի բացթողման համար սահմանված առավելագույն 170 միլիոն խմ ծավալը կհասցվի 320 միլիոն խմ-ի:

Տպել
Ամենաշատ