News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չարժե մեկնաբանել պարոն Ժոզեֆ Դեբոնո Գրեհի հայտարարությունը` արված Ադրբեջանում, պետք է պարզապես վերցնել «Խավիարային դիվանագիտություն. Ինչպես Ադրբեջանը ստիպեց լռել Եվրոպայի Խորհրդին» բրոշյուրը եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով Ադրբեջանի հարցով համազեկուցողի հայտարարությունը, թե Գաբալայի հուղարկավորությունները ամոթալի իրադարձություններ են, որոնց մեղքը հայերի վրա է:

«Այդ զեկույցում ներկայացված են այն անձինք, որոնք առաջ են մղում Ադրբեջանի շահերը ԵԽԽՎ-ում: Զեկույցում մանրամասն ներկայացվում է, թե ում միջոցով են առաջ մղվում Ադրբեջանի շահերը ԵԽԽՎ-ում եւ ինչ արժե դա»,- ասել է Հարությունյանը` հավելելով, որ զեկույցը կազմվել է եվրոպական հասարակական «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» կազմակերպության կողմից, European Stability Initiative եւ առաջին իսկ էջում հրապարակվել են Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեհի եւ Պեդրո Ագրամունտի նկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ