News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ցավոք սրտի դեռեւս չեն նկարահանել կինոնկար, որն արժանի կլիներ ընդգրկվելու «Խաղարկային կինո» մրցութային անվանակարգում: Այդ մասին, այսօր` հունիսի 15-ին, մամլո ասուլիսում հայտարարել է  «Ոսկե ծիրան» մրցույթի գեղարվեստական ղեկավար Միքայել Ստամբոլցյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու խաղարկային կինոյի անվանակարգում ոչ մի հայկական կինոնկար չի մասնակցում:

«Մեկ անգամ մենք նման սխալ թույլ տվել ենք եւ մրցութային ծրագրում ընդգրկել հայկական կինոնկար, որը մրցանակակիր չդարձավ: Արդյունքում, ֆիլմի ռեժիսորը եւ նրա շրջապատն սկսեցին մեր մասին բավականին վատ բաներ խոսել` մեղադրելով, որ  մենք չենք  ոգեւորում հայ կինեմատոգրաֆիան»-, պատմել է նա, նշելով, սակայն, որ եթե Հայաստանում ընտրված 12 կինոնկարներին հավասար կինո նկարահանեին, ապա այն անխոս եւ ուրախությամբ կընդգրկվեր ծրագրում: Ստամբոլցյանը ցավով նշել է, որ  նման կինոնկար դեռեւս չկա:

Այն հարցին, թե ի՞նչ  է պակասում հայկական ֆիլմերին, Ստամբոլցյանը պատասխանել է. «Շնորհքը»:

Նշենք, որ հայ կինոն, այնուամենայնիվ, լայնորեն կներկայացվի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:

Հիշեցնենք, որ Երեւանյան միջազգային  «Ոսկե ծիրան»  9-րդ  կինոփառատոնը կանցկացվի 2012 թվականի հուլիսի 8-15-ին:

Փառատոնն անցկացվում է 2004 թվականից եւ համարվում է տարածաշրջանում ամենապատվավորներից մեկը: 2010 թվականին այն արժանացել է  Կինոյի, հեռուստատեսության եւ սպորտի միջազգային միության գլխավոր Ficts Plate D'honneur մրցանակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ