News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անցած գարնանը Ռուսաստանը Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին` Քեսաբի շրջանում ռադիոլոկացիոն կայան է տեղադրել, որը թույլ է տալիս Մոսկվային հետեւել ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտներին, իսկ Դամասկոսին` հետեւել սիրիացի ընդդիմադիրների տեղաշարժերին: Այդ մասին գրել է Le Figaro թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը:

«Այդ ՌԼԿ-ն, որ Մոսկվան տեղադրել է գարնանը Քեսաբում, թույլէ  տալիս Ասադի ռեժիմին հետեւել սիրիացի ընդդիմադիրներին տեղաշարժերին ռազմավարական կարեւորություն ներկայացնող այդ տարածքում»,- գրում է պարբերականը:

Աղբյուրի խոսքով, Ռուսաստանի համար ռադարի տեղադրումը երկու նպատակ է հետապնդում: Մի կողմից, այն թույլ է տալիս հետեւել ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտներին սահմանի մյուս ոկղմում, մասնավորապես Ադանայում ամերիկյան ռազմակայանին:

Նշենք, որ Քեսաբը հայաբնակ շրջան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ