News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մինչ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին նմանեցնում են 30-ական թվականների Գերմանիայի ռայխսկանցլեր Ադոլֆ Հիտլերին, նա հիշեցնում է, որ մեր թվարկությունից առաջ մեր հայ զորականները նույնպես նման կերպ էին իրար ողջունում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Խաչիկ Ասրյանը:

Հարցին, թե Հիտլերին նմանեցնելը վիրավորո՞ւմ է իրեն, թե` ոգեւորում, Խ. Ասրյանը պատասխանեց. «Ես ոչ վիրավորվում եմ, ոչ էլ` ոգեւորվում, որովհետեւ դրանք լրիվ անիմաստ սուտ, կեղծ, խոսակցություններ են: Ես բազմիցս նշել եմ, որ իմ ձեռքի շարժումը կամ վեր բարձրացումը լինում է ինքնաբուխ, երբ ես իմ ոգեշունչ ելույթներում ասում եմ «Կեցցե Հայաստանի հանրապետությունը»:

Ասեմ ավելին, մեր թվարկությունից առաջ մեր հայ զորականները նույնպես նման կերպ էին իրար ողջունում: Ես չգիտեմ, թե Հիտլերի ձեռքի բարձրացումը ինչ նշանակում, բայց իմ ձեռքի բարձրացումը միանշանակ ցույց է տալիս, որ ինքս ցանկանում եմ եւ իմ կոչն է մեր ժողովրդի միասնությունն ուղղել դեպի Հայաստանի հզորացում, զարգացում,առաջընթաց եւ հավերժություն»:

Հարցին, թե երկրի քաղաքական վերնախավից իր վրա խոսակցություն չի՞ գալիս, որ իրեն հասարակությունը նմանեցնում է Ադոլֆ Հիտլերին, նա արձագանքեց. «Իհարկե, ոչ, որովհետեւ  քաղաքական դաշտում նման խոսակցությունները լուրջ չեն ընդունում, որովհետեւ իմ ապրած 42 տարիները կամ իմ գիտակցական կյանքը, որը համարում եմ 1991թ-ից մինչեւ այսօր, միայն ու միայն եղել է պետականամետ, հայամետ, հայրենասիրության գաղափարներով օժտված եւ ժողովրդին ծառայելու ամբողջական պատրաստակամությամբ:

Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողություններին եւ Հայաստանի կողմից դրանց պատասխանին, Խաչիկ Ասրյանը նշեց, որ ինքը եւ իր գլխավորած «Հայոց արծիվներ» կազմակերպությունը խստագույն կերպով դատապարտում են սահմանին տեղի ունեցած ոտնձգությունները: «Առիթից օգտվելով խորը վշտով ցավակցում ենք մեր փառահեղ, հերոս հաղթանակած զինվորների ընտանիքներին: Ես ավելի քան վստահ եմ, որ Հայոց ազգային բանակը տարածաշրջանում լինելով մարտունակ բանակ, տվել է, տալիս է  եւ տալու է համարժեք պատասխան ցանկացած ոտնձգությունների, որոնք կսպառնան մեր պետության սահմանների անվտանգությանը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ