News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակից Մարի-Սելի Գիյոմը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ:

Իր նոր գրքում նա գրում է, թե իբր Սարկոզին իրեն խնդրել է «սեռական բնույթի ծառայություններ մատուցել»: Գրքի հեղինակն օգտագործել է «une gaterie» բառը, որ բառացի նշանակում է փոքրիկ նվեր: Զրույցը տեղի է ունեցել, երբ 58-ամյա Գիյոմը եկել է Ելիսեյան պալատ` սոցիալական նախագծի համար գումար հատկացնելու խնդրանքով: Նախագահն էլ, իբր ցույց է տվել, որ գտնվում է գրգռված վիճակում:

Տեղական հեռուստատեսության եթերում խոսելով գրքի մասին` Գիյոմն ասել է, թե ցանկանում է  մարդկանց ցույց տալ, թե ովքեր են քաղաքական գործիչները:

Նիկոլա Սարկոզին առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել մեղադրանքը:

Ի դեպ, նրան լուրջ դատական գործեր են սպասվում, դա Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ` Լիլիան Բետանկուրի գործն է, նաեւ իշխանությունները Սարկոզիին կասկածում են բազմամիլիոնանոց կաշառքներ վերցնելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ