News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 15-ին, ընդունել է ճապոնական «Սոկա Գակայ» շարժման փոխնախագահ Կենյի Յոշիգոյին եւ ներկայացուցիչ Էյչի Օուչիին, որոնք Հայաստան են ժամանել շարժման երկարամյա նախագահ Դայսակու Իկեդայի լուսանկարների ցուցահանդեսի բացման կապակցությամբ: NEWS.am-ին ԱԳՆ-ից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ ճապոնական ժողովրդի ձեռքբերումները եւ նրա ներդրումը մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ անգնահատելի են, եւ որ հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային՝ Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:

Հայաստանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ հայկական պատվիրակությունը ամենաջերմ հիշողություններն ունի Ճապոնիա ՀՀ նախագահի պաշտոնական այցելության շրջանակներում «Սոկա» համալսարանի ուսանողների, դասախոսների հետ հանդիպումից, եւ ՀՀ Նախագահին համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանի շնորհման հանդիսավոր արարողությունից:

«Սոկա Գակայ»-ի փոխնախագահ Կենյի Յոշիգոյին նշել է, որ շատ ուրախ է լինել Հայաստանում եւ շնորհակալ է ջերմ հյուրընկալության համար: Յոշիգոյը հիշատակել է, որ իրենց համար մեծ իրադարձություն էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը եւ ելույթը Սոկայի համալսարանում,  եւ պատիվ՝  շնորհել նրան համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանը:  «Սոկա Գակայ»-ի փոխնախագահը հավելել է, որ շարժման հիմնական նպատակներն են հանդիսանում կրթության որպես բարձրագույն արժեքի, գիտական առաջընթացի, մշակութային փոխանակման եւ կայուն զարգացման խրախուսումը ամբողջ աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ճապոնական  համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ