News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, հունիսի 14-ին, դանակահարություն է տեղի ունեցել: Ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքից Դարպաս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում ինքնությունը չպարզված անձն առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ  սուր, ծակող-կտրող գործիքով  երեք անգամ հարվածել է անչափահաս` 16-ամյա Տիգրան Աղամիրյանի մարմնի տարբեր մասերին եւ մեկ անգամ անչափահաս ` 17-ամյա Սերյոժա Լալայանի կրծքավանդակի  ձախ կեսին, առաջացրել ծակած-կտրած թափանցող վերք` վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող  ծանր վնասվածք:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ոստիկանության Լոռիի մարզային քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն ասաց, որ  դեպքի առթիվ հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար):

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ միջոցառումներ` հանցագործությունը կատարած անձի ինքնությունը եւ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Գործը գտնվում է անձամբ Թաթուլ Շուշանյանի ուշադրության կենտրոնում: Վերջինս մեզ հետ զրույցում նախաքննության շահերից ելնելով հրաժարվեց կատարվածի մասին մանրամասներ հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ