News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում, այսօր` հունիսի 15-ին, Գյումրի-Երեւան ճանապարհի 15-րդ կմ-ում ավտովթար է տեղի ունեցել: NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակցի տեղեկություններով, պատահարը տեղի է ունեցել Լուսակերտ գյուղի մոտակայքում: Միմյանց են բախվել «Միթսուբիշի պաջերո» մակնիշի 22 ԼՕ 995 համարանիշի եւ «ՊԱԶ» մակնիշի 597 ՏՍ 46 համարանիշի ավտոբուսը:

Վթարի վայր է ժամանել Շիրակի մարզային փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների տեղ հասնելը, պատահական անցորդները «Միթսուբիշի Պաջեռոյից» դուրս են բերել 13-ամյա Մարգարիտա Ավագյանին եւ 37-ամյա Կարեն Ավագյանին: Նրանք տեղափոխվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյան հիվանդանոց:

Ըստ ԱԻՆ-ի տեղեկությունների, «ՊԱԶ»-ի վարորդը եղել է 47-ամյա Վ. Մելիքյանը, իսկ «Միթսուբիշի Պաջեռոյի» վարորդը` Կարեն Ավագյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ