News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լավագույն տղամարդու դերի համար օսկարի արժանացած Ժան Դյուժարդենը ոչ միայն փառքի է արժանացել, այլեւ` շահավետ առաջարկներ ստացել: Սենսացիոն եւ անկրկնելի «Արտիստը» ֆիլմում խաղացած ֆրանսիացի դերասանը բանակցություններ է վարում Red Granite Pictures եւ Appian Way ընկերությունների հետ` Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում դերի համար:

Այդ ֆիլմը բորսայի բրոքեր Ջորդան Ֆելֆորի հուշերի էկրանավորումն է, ով 2 տարի բանտարկվել է փողերի լվացման եւ արժեթղթերի հետ կապված խաբեբայությունների համար: Գլխավոր հերոսի դերը կխաղա Լեոնարդո դի Կապրիոն: Ֆիլմում կնկարահանվեն նաեւ Ջոնա Հիլը եւ Քայլ Չենդլերը:

Ենթադրվում է, որ Դյուժարդենը կկերպավորի շվեյցարացի բանկիր Ժան-Ժակ Հանդալին, ով զբաղվում է գլխավոր հերոսի փողերի լվացմամբ:

2013 թվականին Դյուժարդենը Թիմ Ռոթի հետ կնկարահանվի ֆրանսիական լրտեսական «Մեբիուս» թրիլլերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ