News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Բիզնեսի մեծ մասը ներդնում է ֆինանսների կառավարման ավտոմատացման համակարգեր: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական ծրագրեր» ընկերության ներկայացուցիչ Մկրտիչ Ասլանյանը: Նշենք, որ այս ընկերությունը «Դիջիթեք» բիզնես ֆորումին ներկայացրել է ֆինանսների ավտոմատացման նորացված համակարգեր, որոնք նախատեսված են ամենատարբեր ոլորտներում կիրառելու համար:

Մ. Ասլանյանի խոսքով` բանկերի կեսից ավելին, 1000 խոշոր հարկատուներից 300-ը (այդ թվում` առաջին տասնյակի բոլոր ձեռնարկությունները), մոտ 3000 փոքր ու միջին ձեռնարկություններ ներկայումս անցել են ֆինանսների կամ հաշվապահության ավտոմատ համակարգերի:

Փոքր եւ միջին բիզնեսի համար նախատեսված հաշվապահական ծրագրերի արժեքը սկսում է 199 հազ. դրամից` ներառելով պահեստի, հիմնական միջոցների, աշխատավարձի, գլխավոր գրքի, գործընկերների հաշվառումը, հարկային հաշվետվությունները, հաշվառման համակցումը դիստանցիոն բանկային ծառայությունների եւՊԵԿ-ի էլեկտրոնայիյին հաշիվ-ապրանքագրերի համակարգի հետ եւ այլն:

Ըստ Մ. Ասլանյանի` բիզնեսի ավտոմատացմանը հատկապես նպաստում են հարկային մարմինները` բիզնեսի հետ անցնելով էլեկտրոնային թղթատարության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ