News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանը դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ երկամսյա կալանքի որոշում է կայացրել ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Վաղինակ Գեւորգյանը:

Նշենք, որ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 38 եւ 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (Սպանության հանցափորձ) հատկանիշներով: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա փորձել է շահադիտական նպատակներով սպանության փորձ կատարել:

Վաղինակ Գեւորգյանը հայտնեց, որ Սամվել Հովհաննիսյանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: «Մենք կարծում ենք, որ մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ