News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 15-ին, խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը,   մարզի Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

Քննարկվել են մարզում ոռոգման հետ կապված ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր: Նշվել է, որ մարզի մի շարք ՋՕ ընկերությունների սպասարկման տարածքներում գյուղացիական տնտեսություններին ոռոգման անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել:

ՋՕԸ ղեկավարներին հանձնարարվել է այլընտրանքային լուծումներ առաջարկել` ջրամատակարարման առումով խնդիրներ ունեցող տարածքներ ջուր հասցնելու վերաբերյալ: Ա. Գեւորգյանը մեկ անգամ եւս հորդորել է առավել կազմակերպված աշխատանքներ իրականացնել` գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու համար:

Տպել
Ամենաշատ