News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում կալանավորվել է վազորդուհի, Ասիական խաղերի չեմպիոն Փինկ Պրամանիկը, ով կասկածվում է ծեծի եւ սեռական ոտնձգությունների մեղադրանքներով:

Պարզվել է, որ թեթեւ ատլետուհին ունի ոչ միայն կնոջ, այլեւ տղամարդու սեռական օրգաններ: Նրա դեմ բողոք է ներկայացրել նրա սենյակակցուհին: Վերջինս պնդում է, որ ինքն իրականում ապրում է տղամարդու հետ, ով ծեծում եւ բռնաբարում է իրեն, գրում է The Times of India թերթը:

Սկզբում կալանավորին տարել են մասնավոր հիվանդանոց` հետազոտման, որտեղ տեսողական փորձաքննությունը ցույց է տվել, որ կասկածյալն, իսկապես ունի ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու սեռական օրգաններ:

Հիմա Պրամանիկի ճակատագիրը կախված է ամբողջական բժշկական փորձաքննությունից: Եթե ապացուցվի, որ նա տղամարդ է եւ բռնաբարել է իր սենյակակցուհուն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Բացի այդ, նրան կզրկեն բոլոր մարզական մրցանակներից եւ մեդալներից, քանի որ դրանք նա ստացել է որպես կին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ