News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշել է կառավարության կազմը: Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողներին ներկայացրել է ապագա կառավարության մեջ ՀՀԿ-ի քվոտայով նշանակվելիք նախարարների ցանկը:

Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Արմեն Գեւորգյանը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության եւ գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյան
Ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան

Արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսութփյան եւ քաղաքաշինության նախարարությունները տրվել են կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությանը: Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարար մնալու է Արմեն Երիցյանը, իսկ գյուղատնտեսության նախարար` Սերգո Կարապետյանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի անունը հայտնի կդառնա կառավարության նիստի ժամանակ:

Սամվել Նիկոյանը կմնա Ազգային Ժողովի պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ