News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը կրկին պատգամավոր կդառնա: ՀՀԿ համամասնական ընտրացուցակում Սահակյանը 110-րդն է եւ Գագիկ Բեգլարյանի` մանդատից հրաժարվելուց հետո նա է զբաղեցնելու պատգամավորի աթոռը: Բեգլարյանն այսօր` հունիսի 15-ին կայացած ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի որոշմամբ զբաղեցնելու է Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը:

Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համամասնական ցուցակի անցողիկ համարում ինքն է, եւ ԿԸՀ-ն նիստ է գումարելու` Բեգլարյանին մանդատից զրկելու եւ այն իրեն տալու համար:

Նոր պատգամավոր կունենա նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, քանի որ պատգամավոր ընտրված Սամվել Թադեւոսյանը ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշմամբ զբաղեցնելու է քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Ցուցակում հաջորդը Նելսոն Զուլոյանն է, սակայն դեռ հայտնի չէ` նա է լինելու պատգամավոր, թե` մեկ ուրիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ