News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին ավելացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող սիրիացիների թիվը: Վերջին երկու տարվա, նաեւ 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով  5203 սիրիացի է դիմել` Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանը` նշելով, որ նրանց 95%-ը էթնիկ հայեր են:

Նրա խոսքով` միայն այս տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 1554 մարդ:

Սիրիայում լարված իրավիճակի հետ կապված վերջին 5 ամսվա ընթացքում չորս հայտ է ներկայացվել Հայաստանում ապաստան տրամադրելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նա նշեց, որ 2011թ-ին միգրացիոն ծառայությունը Սիրիայից 6 հայտ է ստացել`հիմնակնում հայ համայնքի ներկայացուցիչներից:

ԵՊՀ դասախոս, արաբագետ Արայիկ Հարությունյանի խոսքով, եթե իրավիճակը Սիրիայի շուրջ սրվի, ապա հայ համայնքի ներկայացուցիչներն առաջին հերթին ապաստանի հայցով կդիմեն Հայաստանին, ընդ որում` նրանցից շատերը կապեր ունեն պատմական հայրենիքի հետ: Նրանց մի մասն էլ կգնա հարեւան Լիբանան, որտեղ եւս մեծաթիվ հայ համայնք կա:

«Վերջին տարիներին Սիրիայի հայ համայնքն աստիճանբար նվազել է, քանի որ շատ հայեր լքել են երկիրը` առանց քաղաքական ճգնաժամի առկայության: Հաշվի առնելով միտումները, որ սիրիահայերը նախապատվությունը տալիս են Եվրոպային եւ ԱՄՆ-ին, ապա ճգնաժամի սրման պարագայում սիրիահայերի հոսքը հենց այդ ուղղությամբ կլինի»,-ասեց Հարությունյանը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Սիրիայում բնակվում է 60 – 70 հազար հայ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 0,5%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ