News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Հավր քաղաքում կողոպտիչները գողացել են բեռնատարի կցորդը, որում 5400 շիշ «Դոն Պերինյոն» թանկարժեք կոնյակ է եղել: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, գողոնի արժեքը կազմում է ավելի քան 520 հազար դոլար:

Ոստիկանության տվյալներով, չարագործները քարշակ-բեռնատարով մտել են նավահանգստի տարածք, միացրել կցորդն ու հանգիստ հեռացել անհայտ ուղղությամբ: Այդ ամենը տեղի է ունեցել օրը ցերեկով, եւ նավահանգստի պահակներից ոչ ոք չի էլ կասկածել, թե ինչ է կատարվում:

Առայժմ չի հաղորդվում, թե ում էր պատկանում բեռն ու ում էր ուղարկվում: Ոստիկանությունը քննություն է սկսել, սակայն որեւէ ապացույց չունի:

«Դոն Պերինյոնը» շամպայնի ամենահայտնի եւ թանկարժեք տեսակներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ