Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը հունիսի 15-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում նշեց Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրը (ֆոտոռեպորտաժ):
Միջոցառմանը ներկա էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ: Հյուրերին հայերեն ողջունելով` դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզն ընդգծեց, որ այս տարի Մեծ Բրիտանիան նշում է ոչ միայն թագուհու գահակալության ադամանդե հոբելյանը, այլ օլիմպիական խաղերի բացումը Լոնդոնում:
Իր հերթին դեսպան Քեթրին Լիչը նշեց, որ այս տարի նշվում է նաեւ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական հարաբերություննեի 20-ամյակը: Նա նաեւ ներկայացրեց արարողության հյուրերին` նկարչուհի Տաթեւ Մնացականյանին, որը ներկայացրել էր թագուգու գահակալման 60-ամակին նվիրված աշխատանքը, եւ Նորայր Մակարյանին: Վերջինս եղել է 1952թ. Լոնդոնում պատամական իրադարձության վկաներից մեկը: Նա եղել է 1200 ծավայիններից միակ հայը խորհրդային «Սվերդլով» նավի վրա, որը ողջունել է երիտասարդ թագուհուն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ երբեք չի մոռանա այդ օրը: