News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Երկիրը» գրում է, որ հունիսի 14-ի երեկոյան Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ մահացավ Չարենցավանի 23-ամյա բնակիչ Հովհաննես Բաբայանը:

«Շինության պատկանելիության եւ դեպքի վերաբերյալ մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ կաթսայատունը պատկանել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ընտանիքին, որն այն 5 տարի առաջ վաճառել է: Նոր սեփականատերն այս տարիների ընթացքում վաճառել է կաթսայատան ապամոնտաժումից առաջացած շինանյութը: «Բոնուսը» եղել է կաթսայատան՝ 120 մետր երկարությամբ ծխնելույզը, որի ոչ ճիշտ ապամոնտաժումն էլ դարձավ դժբախտ պատահարի պատճառ:

Ուշագրավ է, որ աղյուսե ծխնելույզի շինարարական ամրանի արժեքը մոտ 250-300 հազար ԱՄՆ դոլար է: Մեր տեղեկություններով` ծխնելույզը սկզբում ցանկացել են ապամոնտաժել պայթեցման եղանակով, բայց Շահգալդյանները սեփականատիրոջը զգուշացրել են, որ ապամոնտաժումն անաղմուկ կազմակերպի, եւ որ ամենակարեւորն է` այնպես, որ չվնասվի ծխնելույզից մոտ 50 մետր հեռու գտնվող` Շահգալդյանների ապակեպատ ջերմոցը:

Շահգալդյանների ջերմոցն, իհարկե, հիմա տեղում է, բայց անվտանգության կանոնները չպահպանելու եւ ոչ գրագետ ապամոնտաժման պատճառով զոհվեց 23-ամյա երիտասարդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ