News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս հանդիպել են նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու պատգամավոր Կարեն Կարապետյանը` Տաշիրի Կարենը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Իսկ նրանց հանդիպումից հետո երկու Կարապետյանների շրջանակներում էլ խոսվում է այն մասին, որ նախկին բարձրաստիճան չինովնիկները զրուցել են  Հայաստսւն-Ռուսաստան ներկայիս հարաբերությունների, ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակի, ինչպես նաեւ կադրային նշանակումների շուրջ:

Ասում են, դրայվոտ Կարապետյանը իր վաղեմի ընկերոջ մոտ անկեղծացել է, որ իրեն իրականում հազար տարի քաղաքապետ աշխատելը ձեռնտու չէր, քանի որ նա հիմա ավելի լավ գործի է գնացել, ինչին շատերր կնախանձեն, իսկ Տաշիրի Կարենն էլ իր հերթին իր սրտի եղածն է ասել: Նա նշել է, որ իր համար վարչապետական հավակնություններն այլեւս անցած էտապում են, քանի որ, ըստ նրա, «լավ ժամանակներն անցյալում են»: Ի լրումն այդ խոսակցության, նախկին դրայվոտ քաղաքապետը ասել է, որ. «ՀՀ-ում ամեն ինչ կարող ես նախաձեռնել ու իրականացնել բայց լուրջ պաշտոն զբաղեցնել, այն էլ` երկար ժամանակով, մի քիչ բարդ հարց է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ