News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջին անգամ առաջ է անցել նախագահ Բարաք Օբամայից Վիսկոնսինում` առանցքային նահանգներից մեկում, որտեղ քվեարկությունն զգալի կարող է ազդել նախագահական ընտրությունների վրա: Այդպիսին են հարցման արդյունքները, որոնք հունիսի 13-ին հրապարակել էր Rasmussen Reports-ը:

Ըստ այդ տվյալների` Ռոմնիին աջակցում է նահնագի բնակիչների 47%-ը, Օբամային`  44%-ը:

Մարտին Օբամային աջակցում էր 52 %-ը, Ռոմնիին`  41%-ը:

Նահանգոմ Օբամայի վարկանիշի անկումը կարող է կապված լինել դեմոկրատների եւ արհմիությունների` հանրապետական նահանգապետ Սքոթ Ուոքերին հրաժարականի դրդելու անհաջող փորձի հետ: Վերջինս սահմանափակել էր  արհմիությունների պետաշխատողների իրավունքները: Հունիսի 5-ին Ուոքերին հաջողվել էր հաղթել արտահերթ ընտրություններում: Օբաման մի կողմ էր քաշվել: Սակայն, ըստ փորձագետների, նրա համախոհների պարտությունը չէր կարող ազդեցություն չունենալ  նախագահի դիրքերի վրա:  

Ներկայումս Օբամայի եւ Ռոմնիի վարկանիշներն ԱՄՆ-ում համարյա հավասարվել են: Ըստ Gallup-ի տվյալների` Օբամային աջակցում է ամերիկացիների 46%-ը, Ռոմնիին`  45%-ը: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի նոյեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ