News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին Եգիպտոսում սկսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:  Պետության ղեկավարի պաշտոնին են հավակնում «Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Մուրսին եւ Ահմեդ Շաֆիկը, որը տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության կազմում էր:

Հունիսի 16-17-ի ընտրությունները տեղի կունենան խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր համարելու եւ խորհրդարանը ցրելու պայմաններում:

Երկու թեկնածուների առկայությունն առաջացնում է  ձախականների եւ կենտրոնամետների դժգոհությունը: Շատերն են խոսում այն մասին, որ  ավելի լավ է բոյկոտել ընտրությունները կամ քվեաթերթիկը փչացնել, քան աջակցել Հ. Մուբարաքի նախագահության ժամանակ  վարչապետ եղած Ա. Շաֆիկին կամ «Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Մուրսիին, հաղորդում է  Reuters-ը:

Վելուծաբանները մտավախություն ունեն, որ Եգիպտոսում կարող են սկսվել խռովություններ` Սահմանադրական դատարանի  վերջին որոշումների հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ