News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեկ հրշեջ զոհվել է, եւս մեկը ծանր վիրավորվել այս գիշեր Մոսկվայի հյուսիս-արեւելքում խոշոր հրդեհի մարման ժամանակ: Զոհվածը Մոսկվայի 23-րդ հրդեհային ջոկատի 27-ամյա հրամանատար Արտյոմ Օբլոմովն է: Նա ունի կին եւ դուստր, որը ծնվել էր մի քանի ամիս առաջ: Երիտասարդը վախճանվել է շտապօգնության մեքենայում:

Նրա 32-ամյա գործընկերը ծանր վիճակում տեղափոխվել է  Սկլիֆասովսկու անվան հիվանդանոց: Հրշեջները վնասվածքներ են ստացել, երբ նրանց վրա են ընկել այրվող բեկորներ, հաղորդում է «vesti FM» ռադիոն:

Հրդեհն սկսվել է հունիսի 15-ի ուշ երեկոյան այն շենքում, որտեղ  գտնվում է «Միր» հրատարակչատունը: Հրդեհը մարել են ուշ գիշերը: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 1,5 հազար  խորանարդ մետր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ