News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս արագ օրինագիծ ընդունել մանուկ հասակում ԱՄՆ բերված ապօրինի ներգաղթյալների իրավունքների մասին: Նա հստակեցրել է, որ ներքին անվտանգության նախարարութան որոշումը նման անձանց երկրում մնալու թույլտվության վերաբերյալ սոսկ ժամանակավոր է:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն հայտարարել էր մանուկ հասակում ԱՄՆ բերված ապօրինի ներգաղթյալների մասին օրենքում երկար սպասված մեղմացումների մասին: Նրանց թույլ կտան բնակվել ԱՄՆ-ում, եթե համապատասխանեն ներկայացված պահանջներին:

Նախագահը Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս արագ ընդունել DREAM Act օրինագիծը, որն առաջարկվել էր դեռեւս 2001թ. եւ մանուկ հասակում ԱՄՆ բերված ապօրինի ներգաղթյալներին մշտական բնակության իրավունք էր տրամադրում` մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահական աշխատակազմի ներկայացած օրենսդրական մեղմացումը վերաբերում է մոտ 800 հազար ապօրինի ներգաղթյալների, որոնք հիմնականում Լատինական Ամերիկայի երկրներից եւ Մեքսիկայից են եւ մշտապես արտաքսման վախը սրտներում են բնակվում:

Այսօրվա հայտարարությունը նախընտրական կարեւոր քայլ էր Օբամայի կողմից, որը հույս ունի ստանալ ԱՄՆ-ի իսպանալեզու համայնքի աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ