News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple-ի առաջին համակարգիչը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է  374 հազար դոլարով, ինչը գրեթե կրկնակի գերազանցել է լոտի նախնական գնահատված արժեքը` 180 000 դոլար:

Գնորդը ցանկացել է անհայտ մնալ եւ սակարկություններին մասնակցել է հեռախոսով, գրում է Agence France-Presse-ը:

Apple-1-ին զուգահեռ աճուրդի էին հանվել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ձեռագիր նամակները` գրված Atari ընկերությունում աշխատելու տարիներին: Գործարարի նամակները վաճառվել են 27 500 դոլարով, թեպետ սկզբնապես այն գնահատել էին 15 000, հաղորդում է  Life News-ը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Sotheby`s- հունիսյան աճուրդներում սակարկության է հանվում պահպանված վեց Apple-I աշխատող համակարգիչներից մեկը:

Կոպիտ ասած, դա համակարգիչ էլ չէ այսօրվա ընկալմամբ, այլ ավելի շուտ մայր պլատա` փայտե կորպուսով:

Apple-I առաջին համակարգիչները ձեռքով հավաքել է Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ  դրանց  գովազդով զբաղվել է Սթիվ Ջոբսը: 1976թ. հուլիսին  Apple-I համակարգիչները վաճառքի հանվեցին մոգական` 666,66 դոլար արժեքով: Ընդհանուր թվով շուրջ 200 նմանատիպ համակարգիչներ էին արտադրվել: Աճուրդի տան ներկայացմամբ` այսօր այս կամ այն տեսքով շուրջ  50 Apple-I համակարգիչներ են պահպանվել, բայց դրանցից միայն վեցն են աշխատում: Վեցից մեկն էլ հանվել է աճուրդի:

Apple-I համակարգիչները առանց կորպուսի պլատաներ են` ստեղնաշարով եւ մոնիտորով: Գնորդներին առաջարկվում էր պակաս բաղադրիչները ձեռք բերել առանձին, ինչն էլ ժամանակին սկզբնավորեց համակարգչային թյունինգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ