News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուֆայում 39-ամյա տղամարդը սպանել է 26-ամյա քաղաքացիական կնոջն ու չորս երեխաներին: Ավագը` 5-ամյա Նաստյան, հրաշքով ողջ է մնացել` չորս օր պառկած մնալով դիակների կողքին` գազի ծորանները բաց թողած բնակարանում;

Տատյանա Շուվալովայի բնակարանի դուռը բացել են փրկարարները` նրա քրոջ դիմումից հետո: Բնակարանից գազի հոտ էր գալիս: Հանցագործը բացել էր գազի ծորանները` հավանաբար պայթյունի միջոցով հետքերը կոծկելու համար, գրում է Life News-ը:

Հյուրասենյակի հատակին գտել են սպանված կնոջ դիակը: 3-ամյա Անդրեյի եւ 2-ամյա Վանյայի դիակները եղել են բազմոցին: Ամենակրտսերը` մեկ տարեկան Վիկան մանկական մահճակալում պառկած է եղել: Նրա փոքրիկ մարմինը եւս դանակով կտրտած է եղել:

Մինչ ոստիկանները տեղազննությամբ էին զբաղված, հնգամյա Նաստյան շարժվել է: Աղջիկը պառկած է եղել մոր դիակի կողքին: Նրան հանձնել են բժիշկներին, այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է:

Ալեքսանդր Բելյաեւը ձերբակալվել է քաղաքի Կալինինյան թաղամասում: Նա հաստատել է, որ կնոջ հետ կռվի արդյունքում զայրույթի պահին սպանել է ընտանիքին:

Մահացած կնոջ ընկերների խոսքով Տատյանան Բելյաեւի հետ ապրում էր արդեն 7 տարի; Տղամարդը հաճախակի հարբել եւ կռիվներ է արել:

Ինչպես հայտնի դարձավ, Բելյաեւը նման հանցագործության համար նախկինում դատվել էր: Մի քանի տարի առաջ նա դանակով մարմնական վնասվածքներ էր հասցրել ընկերուհուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ