News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապօրինի ներգաղթյալների հարցով մամլո ասուլիսի ընթացքում անակնկալ ընդհարում է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ լրագրողներից մեկի միջեւ:

Սպիտակ տան ղեկավարը խոսել է երկրում 5 տարուց ոչ պակաս ժամկետով բնակվող, օրենքը երբեւէ չխախտած 30 տարեկանից ցածր ներգաղթյալներին արտաքսելուց հրաժարվելու գաղափարի մասին:

Նախագահի ելույթի ընթացքում Daily Caller-ի թղթակից Նիլ Մունրոն ռեպլիկ է թողել, որ նման քաղաքականությունը միայն կվատացնի երիտասարդ ամերիկացիների կյանքը, որոնք աշխատանք գտնելու խնդիր ունեն:

 «Ներեցեք, բայց այժմ հարցեր ուղղելու ժամանակը չէ», - նրան ընդհատել է նախագահը: Ն.Մունրոն չի հանգստացել եւ հարցրել է, թե երբ կարող է հարց ուղղել:

 «Ոչ իմ ելութի ընթացքում», - ասել է բարկացած Օբաման, գրում է rbc-ն:

Վեճը շարունակվել է քիչ անց, երբ նախագահը պատասխանել է Ն. Մոնրոյի հարցին, իսկ վերջինս սկսել է վիճել Սպիտակ տան ղեկավարի հետ:

 «Ես չեմ պատրաստվում ձեզ հետ վիճել: Ես պարզապես ձեր հարցին եմ պատասխանում», - ասել է Օբաման;

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Օբաման Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս արագ օրինագիծ ընդունել մանուկ հասակում ԱՄՆ բերված ապօրինի ներգաղթյալների իրավունքների մասին:

Նախագահական աշխատակազմի ներկայացած օրենսդրական մեղմացումը վերաբերում է մոտ 800 հազար ապօրինի ներգաղթյալների, որոնք հիմնականոմ Լատինական Ամերիկայի երկրներից եւ Մեքսսիկայից են եւ մշտապես արտաքսման վախը սրտներում են բնակվում:

Այս  քայլը նախընտրական կարեւոր քայլ էր Օբամայի կողմից, որը հույս ունի ստանալ ԱՄՆ-ի իսպանալեզու համայնքի աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ