News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները եւ հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագիրը: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ