News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Ռիո Ցենտրո» կենտրոնում, Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը – հնարավոր տարբերակներ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանի պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի աջակցությամբ և մասնակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվել է այս ուղղությամբ վերջին քսան տարիների ընթացքում ՀայաստանիԻ մասնագետների կատարած մեծածավալ աշխատանքը, որի ակնառու գնահատականներից մեկն էլ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակում այս միջոցառման կազմակերպմանն արժանանալն էր: Նշենք, որ նմանատիպ համաթվի ձևակերպման փորձերը դեռևս շարունակվում են բազմաթիվ երկրների գիտական, պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Քննարկմանը մասնակցել են մի շարք երկրների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական շրջանակների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ և անհատներ:

Միջոցառումը վարում էր Հայաստանի բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը՝ հնչեցնելով Հայաստանի վարչապետի ուղերձը:

Տեսանյութերով ներկայացվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևայի և ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների Բրատիսլավայի Տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդատու Անդրեյ Իվանովի ողջույնի խոսքերը:

Կայուն մարդկային զարգացման համաթվի ձևավորման հայաստանյան փորձը ներկայացրեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որից հետո Հայաստանի վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը ներկայացրեց համաթվի հաշվարկման մեթոդոլոգիան, դրա բաղադրիչները, ինչպես նաև Հայաստանի համար կատարված հաշվարկներն ու արդյունքները:

Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի բնապահպանական իրագործման գործակցի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Անգել Հսուն ներկայացրեց կենտրոնում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ իր հերթին բարձր գնահատականի արժանացնելով հայ մասնագետների աննախադեպ ձեռքբերումները:

Ելույթներից հետո քննարկում ծավալվեց: Իրականացված աշխատանքը բարձր գնահատեցին նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԶԾ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ