News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքացուն, որին մեղադրում են Սանկտ Պետերբուրգում իր ութամյա խորթ տղային բռնաբարելու մեջ, նոր` խոշտանգումներ կատարելու մեղադրանք են ներկայացրել, հաղորդում է «Սանկտ Պետերբուրգ»  հեռուստաալիքը` հղում անելով հյուսիսային մայրաքաղաքի ՌԴ ՔՀ գլխավոր վարչությանը:

38-ամյա թուրքը կնոջ եւ նրա ութամյա որդու հետ է բնակվել: Այս տարվա մարտին պարզվել է, որ  օտարերկրացին կես տարվա ընթացքում բազմիցս բռնաբարել է երեխային: Թուրքին մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ 132-րդ հոդվածի 4-րդ մասի  «բ» կետով («սեռական բնույթի բռնի գործողություններ անչափահասի նկատմամբ»):

Քրեական գործի հետաքննության ընթացքում նաեւ պարզվել է, որ մեղադրյալը 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2012թ. մարտը պարբերաբար տղային ծեծել է, ինչ համար առանձին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն («խոշտանգում»):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ