News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղարը կլինի ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Նշենք, որ երեկ` հունիսի 15-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել է նոր Կառավարության կազմը, ըստ որի` Գագիկ Բեգլ;արյանի` Տրանսպորտի եւ կապի նախարար նշանակվելու արդյունքում ՀՀԿ համամասանական ցուցակի 110-րդ համարը զբաղեցնող Հովհաննես Սահակյանը դարձավ պատգամավոր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խմաբկցությունը ԱԺ-ում կղեկավարի Գալուստ Սահակյանը: Ի դեպ, 4-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը նորից ղեկավարում էր Գալուստ Սահակյանը, իսկ քարտուղարը Գագիկ Մելիքյանն էր:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ